հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հեռակա սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ հակաճգնաժամային ծրագրից. նախարար

Հեռակա սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ հակաճգնաժամային ծրագրից. նախարար

Հեռակա սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել կառավարության 14-րդ հակաճգնաժամային ծրագրից։ Այս մասին ԱԺ նիստում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք առաջին հերթին խրախուսում են կրթության ոլորտում բարձր ձեռքբերումներ ունեցող ուսանողներին։

Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Նշվում է 21 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնց ուսանողները ուսման համար ստանում են համապատասխան զեղչեր։ Առաջին խմբում վերջին կուրսերի ուսանողներն են, որոնք ունեն ավելի քան 90 բալ, որոնք մինչեւ 100% փոխհատուցում են ստանում, իսկ երկրորդ խմբում մյուս կուրսերի ուսանողներն են, որոնք մինչեւ 75%-ի չափով զեղչ են ստանում»:

  • Կիսվել: