ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հեռացնե՛լ Նիկոլին», «Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

«Հեռացնե՛լ Նիկոլին», «Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

«Կամք» շարժումն ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Ոսկեպարը Հայաստանն է», «Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է», «Հեռացնե՛լ Նիկոլին»:

Նրանք պահանջում են, որ կառավարությունը հետ կանգնի զիջողական քաղաքականությունից ու Տավուշի գյուղերը չհանձնի թշնամուն։

«Մենք փորձում ենք հակազդել այս իշխանությանը։ Մեր ռեսուրսները մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, մենք պայքարում ենք մեր հնարավորությունների չափով։ Շարժմանը պետք է միանան բոլոր քաղաքացիները։ Իշխանափոխությանը այլընտրանք չկա, եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի», – հայտարարեց շարժման ղեկավար Վահագն Չախալյանը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն արդեն ընկճված է և աջակցություն չունի ժողովրդի կողմից, այնպես որ նա պետք է հեռանա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 

  • Կիսվել: