շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու տուժածից բուժումը շարունակում է մեկը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու տուժածից բուժումը շարունակում է մեկը

 ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու տուժածից բուժումը շարունակում է մեկը: Այս մասին ասվում է ԵՊԲՀ հաղորդագրության մեջ, որում կարդում ենք․
 
«Լ. Մ.-ն, որի մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի, աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա, այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:
Մասնագետների հսկողության տակ կշարունակվի պացիենտի բուժումը»:
 
Նշենք, որ երեկ Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի  ունեցել, ինչի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել էր։ «Հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար, զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնել են Կառավարությունից։

  • Կիսվել: