հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հեպատիտ Ց-ի բուժման համար գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է․ նախարար

Հեպատիտ Ց-ի բուժման համար գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է․ նախարար

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

#ՀասանելիԱռողջապահություն
#ՈրակյալԲուժօգնություն
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր»,- իր գրառման մեջ նշել է նախարարը։

  • Կիսվել: