չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հենց վաղը առավոտյան նամակ եմ գրելու վարչապետին. Պիպոյան

Հենց վաղը առավոտյան նամակ եմ գրելու վարչապետին. Պիպոյան

«Հանրային խորհուրդը պետք է լինի խորհրդակցական մարմին, բայց այն իրեն խորհրդակցական մարմին չի զգում։ Ես կյանքում որևէ մեկին չեմ խնդրի լսել իմ խորհուրդը, որովհետև եթե ինչ-որ մեկը չի ուզում լսել իմ խորհուրդը, ես պարզապես իրեն խորհուրդ չեմ տալիս»,-այսօր Հանրային պորհրդի նիստում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, ՀԽ անդամ Բաբկեն Պիպոյանը:

Նա ասաց, որ հարց է առաջանում՝ կառավարությունը չի ցանկանում լսել Հանրային խորհրդի ներկայացրած խորհուրդները, որովհետև կառավարությունը խորհուրդ լսո՞ղ չէ, թե՞ իրենից չի ցանկանում խորհուրդ լսել:

Պիպոյանը նշեց, որ դա իր համար առանցքային հարց է: «Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։ Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից»,-ասաց նա:

  • Կիսվել: