չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան

Հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան

Այս պահին Ստեփանակերտում է գտնվում 15 անձ, որոնք ունեն հենաշարժողական ու այլ խնդիրներ, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Մեզ փոխանցել են, որ շտապօգնության մեքենաներ են մեկնել»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե շտապօգնության 15 մեքենա է ուղևորվել Հակարիի կամուրջ, անցել են Ստեփանակերտ:

«Պատրաստվում են բոլոր անձանց, ովքեր անկողնային հիվանդ են, ունեն հենաշարժողական խնդիրներ, տեղափոխել Հայաստան»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: