երկուշաբթի, հունվար 13
13 / 1 / 2025
Հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը

Հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը

ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ, վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։

Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ այս պահին համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները։

Թարմացում.

Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում էլեկտրաէներգիան վերականգնված է:

Վահագնի բնակավայրում անանցանելի դարձած 2-րդ և 8-րդ փողոցներն այս պահից անցանելի են:

Այս պահից անցանելի են Դեբեդ բնակավայրի գլխավոր և Դեբեդ-Եղեգնուտ միջհամայնքային ճանապարհներն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

Դեբեդ բնակավայրում էլեկտրաէներգիան վերականգնված է`բացառությամբ 2-րդ փողոցի։
Այստեղ աշխատանքները հնարավոր կլինի շարունակել առավոտյան` հոսանքալարերի վրա ընկած ծառը հեռացնելուց հետո։

Եղեգնուտ բնակավայրի ողջ տարածքում էլեկտրասնուցման համակարգը վերականգնված է։
Բնակավայրի անանցանելի դարձած փողոցների մաքրման աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: