ՀԷՑ-ը պարզաբանել է ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն արձագանքել է «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ներկայացրած հաղորդմանը, որի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընթացակարգի խախտմամբ է նշանակել ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանին։
«Նոյեմբերի 12-ի «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդման մասով՝ այն է, իբր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը «ընթացակարգի բացահայտ անտեսմամբ» է նշանակվել.
Վերոգրյալ հաղորդմամբ մատնանշվող ՀՀ ՀԾԿՀ 25․05․2016 թ․ 125-Ա որոշումը, որպես ի կատարումն այդ որոշման ընդունման պահին թիվ 0092 լիցենզիայի գործող պայմանների 4․36-րդ կետի, բացառապես Ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչներին համաձայնեցում տալու մասին որոշում է, այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված չափորոշիչների հաստատում է։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քննարկվող ակտերի միջև կոլիզիան կարգավորվում է՝ ղեկավարվելով ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերով. տվյալ դեպքում ավելի ուշ ուժի մեջ է մտել վերոգրյալ թիվ 747-Ա որոշումը։Կարևոր է արձանագրել նաև, որ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեությունն առնչվում է բացառապես ֆինանսական ոլորտին (ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլն)»,- ասված է հաղորդագրության մեջ։


