շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

15.01.2023 թ. - «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»

22.01.2023 թ.  - «Օտար լեզուներ»  

29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»

04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»

05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

12.02.2023 թ. - «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

  • Կիսվել: