շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները

Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները

Հայտնի են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:

  • Կիսվել: