չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հայտնի է՝ ովքեր կարող են անվճար օգտվել կոտրվածքների վիրահատության ժամանակ մետաղական կոնստրուկցիաներից

Հայտնի է՝ ովքեր կարող են անվճար օգտվել կոտրվածքների վիրահատության ժամանակ մետաղական կոնստրուկցիաներից

Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաները (հարթակների, պտուտակների և շյուղերի) հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`
  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
  • բռնադատվածները.
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
  • մինչև 18 տարեկան երեխաներ.
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
  • երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
  • ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.
  • Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երևույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն:

  • Կիսվել: