շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայտնի է՝ որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան

Հայտնի է՝ որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։
 
Նշվում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
 
Վանաձոր քաղաքում՝
 
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 2-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին։
 
Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին,
 
Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 29-30-ը,
 
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։
 

  • Կիսվել: