կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը  Արծրուն Գալստյանն է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ վերջինս ոստիկանության ծառայող չէ:

«Վիրավորը տեղափոխվել է ԲԿ: Վիրահատվել է, այս պահին մեզ հասած տեղեկություններով կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասաց Սարգսյանը:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
 
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

  • Կիսվել: