չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայտնի է «Ավրորա-2019»-ի հաղթողը

Հայտնի է «Ավրորա-2019»-ի հաղթողը

Երեւանի Ազատության հրապարակում հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը: Այս տարի հաղթողը «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային է:

Նրա մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:
Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

Հիշեցնենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվում է 4-րդ անգամ: Այն բաղկացած է երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: