հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի է՝ 2021 թվականին Հայաստանում քանի մահվան դեպք է գրանցվել

Հայտնի է՝ 2021 թվականին Հայաստանում քանի մահվան դեպք է գրանցվել

2021 թվականին Հայաստանում մահացության դեպքերը 2020-ի համեմատ նվազել են 4․2 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, 2021 թվականին Հայաստանում գրանցվել է մահացության 34 658 դեպք (ներառյալ 2020թ. 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով 2021թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին գրանցված 250 մահվան դեպքերը)՝ 2020 թվականի 36 170-ի փոխարեն։

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 2021-ին մահացել է 16 602, նորագոյացություններից՝ 5 312, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 2 919, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 1 241 մարդ։

COVID-19 վիրուսից գրանցված մահացության դեպքերը 2021 թվականին աճել են 53․7 տոկոսով։ 2021 թվականին COVID-ի հետևանքով մահացել է 5 450 մարդ՝ 2020 թվականի 3 545-ի փոխարեն։

Այդ թվում են արտերկրում տեղի ունեցած մահվան դեպքերը, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում (2020 թ.` 14 դեպք, 2021 թ.՝ 78 դեպք): COVID-ից մահացության դեպքերն ամենաշատը գրանցվել են 2020 և 2021 թվականի նոյեմբեր ամիսներին՝ 2020-ի նոյեմբերին գրանցվել է 1 178, իսկ 2021-ի նոյեմբերին՝ 1 326 մահվան դեպք։ 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով 2020 թվականին գրանցված մահերը կազմել են 2 889, իսկ 2021-ին՝ 250 մահվան դեպք։

  • Կիսվել: