հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Գավառում հայտնաբերվել  է 45-ամյա կնոջ դի

Գավառում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ դի

Հունիսի 30-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լիանա Հ․-ի դին (ծնված 1975 թ․): 

  • Կիսվել: