կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնաբերվել է 443 խախտում՝ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում

Հայտնաբերվել է 443 խախտում՝ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում

2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված ստուգումները ՀՀ 5 մարզերում ամբողջությամբ իրականացվել են։ Այդ մասին հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Նախատեսված 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 443 խախտում, որոնցից 352-ը բացահայտվել է տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումների ժամանակ։ 

Մասնավորապես՝

  • Արարատի մարզի Մասիս և Արտաշատ համայնքներում հայտնաբերվել է 31-ական խախտում, իսկ Արարատ համայնքում՝ 22 խախտում։
  • Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Այգավան համայնքում՝ 10 խախտում։ Մեծամոր համայնքում խախտում չի հայտնաբերվել։
  • Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում հայտնաբերվել է 37 խախտում, Աբովյան համայնքում՝ 20 և Մեղրաձոր համայնքում՝ 1 խախտում։ 
  • Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Արագածավան համայնքում՝ 30, Մաստարա համայնքում՝ 15 խախտում։
  • Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հայտնաբերվել է 23 խախտում, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքներում՝ 22-ական խախտում։ 

Ըստ անհրաժեշտության իրականացվել է 8 ստուգում․

  • Հանրությունից ստացված բողոքի հիման վրա Արարատի մարզի Այնթափ համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 22 խախտում:
  • Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգման արդյունքում Քաջարան համայնքում հայտնաբերվել է 6, Գորիս համայնքում՝ 16 և Մեղրի համայնքում՝ 27 խախտում։
  • Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ փետրվարի 2-ից 9-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։
  • Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 3 խախտում։
  • Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 1 խախտում։
  • Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ևս մեկ ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։
  • Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ստուգման արդյունքում Ալավերդի համայնքում խախտում չի հայտնաբերվել։

Արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են հողամասի նպատակային և գործառնական նշանակությանների հետ առնչվող հարցերին։ Բոլոր ստուգված համայնքներում իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից հողօգտագործման բնագավառում իրականացված ստուգումների 38,46% կազմում են տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները և 61,54%՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումները:  

  • Կիսվել: