ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնաբերել է առանց անվտանգության փորձաքննության շահագործվող հեղուկ գազի լիցքավորման կետ

Հայտնաբերել է առանց անվտանգության փորձաքննության շահագործվող հեղուկ գազի լիցքավորման կետ

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի կողմից 2021 թ․ նոյեմբերի 8-ին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրել է, որ «Ծաղիկ Մուրադյան Երվանդի» Ա/Ձ կողմից՝ ՀՀ, Արարատի մարզի Մրգավան համայնքի Խ․ Աբովյան փողողցի 29/5 հասցեում գտնվող բենզալցակայանի հարևանությամբ, նույն հասցեում, շահագործվում է նաև հեղուկ գազի լիցքավորման կետ, որը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ)։

Արձանագրության կազմման պահին ԱՎՕ շահագործողի կողմից չի ներկայացվել ԱՎՕ-ի ռեեստրում գրանցման վկայական և ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն, որով խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, իսկ ԱՎՕ շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները, որոնց համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ծաղիկ Մուրադյան Երվանդի» Ա/Ձ-ն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

  • Կիսվել: