հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:

ԵՊՀ-ից հայտնում են, որ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա¬մալ-սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո¬նա¬կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս¬տաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):

Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

  • Կիսվել: