հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայտարարություն՝ ՀՀ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու մասին

Հայտարարություն՝ ՀՀ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու մասին

Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով։
 
Խորհրդի նպատակն է ապահովել Ներքին գործերի նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
 
Հայտերը կարող են ներկայացվել նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլ․ փոստին (գլխագրում նշել «Հասարակական խորհուրդ»):
 
Լրացուցիչ տեղեկությունների կարող եք զանգահարել 010 596420, 010 596871, 010 596838 հեռախոսահամարներով։
 
Հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին ու հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ https://mia.gov.am/2025/11/24/haytararutyun-12/
 
 
 

  • Կիսվել: