ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Հայրս Լոնդոն չի մեկնել, Երևանում է, 2 տարի է՝ ծանր հիվանդ է»․ Զորի Բալայանի տղան հերքում է, թե հայրը Լոնդոնում է

«Հայրս Լոնդոն չի մեկնել, Երևանում է, 2 տարի է՝ ծանր հիվանդ է»․ Զորի Բալայանի տղան հերքում է, թե հայրը Լոնդոնում է

Այսօր civic.am-ը հոդված է հրապարակել, որում նշվում է, թե որոշ տեղեկություններով՝ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ընտանիքով մեկնել է Լոնդոն։
 
Քիչ առաջ կայքի խմբագրություն զանգահարեց Զորի Բալայանի տղան՝ վիրաբույժ Հայկ Բալայանը՝ վստահեցնելով, որ հայրը և իր ընտանիքից որևէ անդամ Լոնդոն չի մեկնել, իրենք Երևանում են։

«Ոչ հայրս, ոչ մեր ընտանիքը Լոնդոն չի մեկնել։ Հայրս Երևանում է, արդեն 2 տարի ծանր հիվանդ է, հիշողության հետ խնդիր ունի», -ասաց Հայկ Բալայանը՝ հավելելով, որ համաձայն չէ հոր հասցեին հնչեցված գնահատականների հետ։ 

Նա նաև վստահեցրեց, որ իր տղան որպես ժամկետային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին, ինքը ևս անցել է մարտական ուղի:

  • Կիսվել: