հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայրս անպայման կմասնակցի դատական նիստին. Լեւոն Քոչարյան

Հայրս անպայման կմասնակցի դատական նիստին. Լեւոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը չի վիրահատվելու եւ մասնակցելու է իր գործով դատական նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ եւ նա անպայման կմասնակցի դատական նիստին»,- գրել է նա։

  • Կիսվել: