կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել և թափվել են աստիճանավանդակի վրա

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել և թափվել են աստիճանավանդակի վրա

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել և թափել են աստիճանավանդակի վրա․ առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած երեսպատման սալիկները (13 քմ)։

  • Կիսվել: