շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հայրենական Մեծ պատերազի Հաղթանակի 75-ամյակը կնշվի Ավստրիայում

Հայրենական Մեծ պատերազի Հաղթանակի 75-ամյակը կնշվի Ավստրիայում

Հայրենական Մեծ պատերազի Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները տեղի կունենան 2020 թ. մայիսին Ավստրիայում: Այս մասին հայտնել է Վիեննայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին:

Դեսպանի խոսքով՝ Հաղթանակի օրը Ավստրիայում կանցկացվեն բազմաթիվ տոնական միջոցառումներ: «Ես ուրախ եմ հաղորդել, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձագանքել է մեր խնդրանքին, և բոլոր այդ տոնակատարությունները մեզ հետ միասին կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Պատվո պահակախմբի հայտնի գումարտակը», - հայտարարել է Լյուբինսկին:

Հիշեցնենք, որ 1945 թվականի ապրիլի 27-ին Վիեննան ազատագրվել է ֆաշիստական Գերմանիայի կազմից: Ազատագրման պայքարում զոհվել է մոտ 14 հազար խորհրդային զինվոր և սպա:

  • Կիսվել: