երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Հայրավանք գյուղում հրդեհը բռնկվել է տներից մեկին կից խորդանոցում

Հայրավանք գյուղում հրդեհը բռնկվել է տներից մեկին կից խորդանոցում

Հունվարի 14-ին, ժամը 21:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսի 9 փողոցի տներից մեկին կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22։58-ին: Այրվել է խորդանոցը՝ մոտ 25քմ:

  • Կիսվել: