ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը

Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը

Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին։

"Շնորհավորենք Հայփոստին և հուսանք, որ հավելվածը կարճ ժամանակում կզարգանա, կներառի նոր թվային ծառայություններ` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով",- նշվում է հաղորդագրության մեջ։

Հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ։

  • Կիսվել: