հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն». ցուցահանդես Թբիլիսիում (լուսանկարներ)

«Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն». ցուցահանդես Թբիլիսիում (լուսանկարներ)

Այսօր Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում կայացավ Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված ցուցահանդեսներից առաջինը՝ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով, որին աջակցեցին Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։

Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում, գրում է aliq.ge-ն։

Լուսանկարները՝ Վրաստանի Հայ Համայնքի էջից

 

 

  • Կիսվել: