երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Մեծ Բրիտանիայում ենթարկվել է վանդալիզմի․ ավելի վաղ «գորշ գայլերն» են այնտեղ եղել

Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Մեծ Բրիտանիայում ենթարկվել է վանդալիզմի․ ավելի վաղ «գորշ գայլերն» են այնտեղ եղել

Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննում է։

Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել է միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են ֆաշիստական նշանը։   

  • Կիսվել: