շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված՝ Հռոմի պապի ջանքերի մասին պատմող ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը՝ մարտի 28-ին (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված՝ Հռոմի պապի ջանքերի մասին պատմող ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը՝ մարտի 28-ին (տեսանյութ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող վավերագրական ֆիլմն առցանց կինոթատրոններում կցուցադրվի մարտի 28-ից՝ discovery+-ի եթերում ցուցադրվելուց հետո, տեղեկացնում է Hollywood reporter-ը:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրության մեկնարկը համընկնում է Սուրբ շաբաթվա հետ: 

Այս տեղեկությունն իր ինստագրամյան էջում հրապարակել է նաև ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, որն այս ֆիլմի համապրոդյուսերն է:

Նա նշել է, որ «Ֆրանցիսկո»-ն Հռոմի պապի մասին պատմող վավերագրական ֆիլմ է, որտեղ ներկայացվել են նաև աշխարհին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու Պապի ջանքերը:

  • Կիսվել: