շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին առցանց կմիանա Թանգարանների միջազգայի օրվան

Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին առցանց կմիանա Թանգարանների միջազգայի օրվան

Ավանդույթի համաձայն մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին՝ աշխարհում տիրող համավարակի կանխարգելմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին կմիանա Թանգարանների միջազգային օրվան՝ առցանց հարթակում տրվող հնարավորությունների սահմաններում:

«Հարգելի´ հետևորդներ, հետևե´ք, մեր էջի հրապարակումներին, ծանոթացե´ք Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին նվիրված «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» առցանց ցուցադրությանը»,-ասված է թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

  • Կիսվել: