հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է չինարենով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է չինարենով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է նաև չինարենով։
 
Այսուհետ Չինաստանի մեր այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանը իրենց մայրենի լեզվով։ Պատկերագիրքը ներառում է արժեքավոր փաստեր, մամուլի նյութեր ու եզակի լուսանկարներ:
 
Շնորհակալություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանին պատկերագրքի թարգմանության և մեր չինացի գործընկերներին՝ խմբագրական աշխատանքի համար։

Այս նոր հրատարակությունը կարևոր քայլ է պատմական ճշմարտության` տարբեր լեզուներով հանրայնացման և հայ–չինական մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին։

  • Կիսվել: