ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում է

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում է

Թուրքական Sondakika.com-ը հրապարակել է ֆիլմերի ցանկը, որոնք արգելված են լայն ցուցադրման Թուրքիայիում:

Արգելված ժապավենների հնգյակում է հայտնվել նաեւ «Արարատը»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկահարահանվել է 2002թ.-ին, Թուրքիայում մասնավոր հեռուստաալիքով ցուցադրվել՝ 2006թ.-ին։ Ժապավենում գլխավոր դերերից մեկը կատարել է մաեստրո Շառլ Ազնավուրը։

Նշենք, որ Թուրքիայում արգելված ֆիլմերի ցանկում են նաեւ Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթացը» (1978թ.), Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» (2013թ.), Դեւիդ Լինչի «Լոուրենս Արաբացին» (1962թ.) եւ Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963թ.) ժապավենները։

  • Կիսվել: