չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում

Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում

Աստարայի մաքսակետում և բեռնային տերմինալում առաջացել է ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով բեռնատարների հերթ։ Դաղստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանվեր Ռուսաստան։

Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխել փաստաթղթերը՝ ապրանքը որպես իրանական ներկայացնելու համար։

Դաղստանցի վարորդներն արդեն տասը օր սպասում են որոշման։ Այդ ընթացքում պղպեղի մի մասը սկսել է փչանալ, քանի որ պահպանման ժամկետները մոտենում են ավարտին։ Փոխադրողները խնդրում են թույլատրել բեռի բեռնաթափումը, սակայն միջնորդները պնդում են, որ այն տեղափոխվի առանց բեռնաթափման, հայտնում է Ռիա Դաղստանը։

Իրավիճակով զբաղվել է Դաղստանի ավտոմոբիլային փոխադրողների տարածաշրջանային հասարակական կազմակերպության ներկայացուցիչությունը։ Մոտ ժամանակներս հարցում կուղարկվի Իրանի արդարադատության նախարարություն՝ գործողությունների կարգը պարզելու և հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում ստանալու նպատակով։

Դաղստանի տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարարությունը ընդգծում է, որ անթույլատրելի է ապօրինի հայկական արտադրանքի փոխադրումը, քանի որ այն չի թույլատրվում ներմուծել Ռուսաստանի տարածք։ Գերատեսչությունը կոչ է անում խստորեն պահպանել օրենսդրությունը և թույլ չտալ գործողություններ, որոնք հանգեցնում են բեռների պարապուրդի և փչացման։

  • Կիսվել: