Հայկական Կարմիր խաչի կամավորները գնահատում են Արցախից Երևան տեղափոխված անձանց կարիքները
Այս օրերին մեր կամավորներն իրականացնում են կարիքների գնահատում ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով ինքնաբուխ Հայաստան տեղափոխված մարդկանց շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀԿԽԸ-ից:
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, Հայաստանի Հանրապետության Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում այս մարդկանց՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, բժշկական սարքավորումների տեսքով»,- ասված է հայտարարությունում: