շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթներ

«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթներ

«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան֊-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։ Հայտնում են ընկերությունից:

Երևան֊Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա 2023թ֊ի դեկտեմբերի 5֊ին` Երևանի «Զվարթնոց»օդանավակայանից:

Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։

Ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, կազմում է 32.000 ՀՀ դրամ, ուղեբեռով` 41.000 ՀՀ  դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հարմարավետ ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե է։

Տոմսերի ամրագրումը կարող եք կատարել նաև մեր պաշտոնական կայքի միջոցով` www.armenianairlines.am:

  • Կիսվել: