կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և անց է կացրել «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
 
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀԱԷԿ-ի միջուկային (կամ) ճառագայթային ընդհանուր վթարների դեպքում ՓԾ գործելու պլանով նախատեսված ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի 5 հիմնական խմբերը, որոնցում ներգրավվել են ծառայողներ՝ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության, Արագածոտնի և Արմավիրի ՄՓ վարչություններից:
 
Վարժանքի հիմնական նպատակն էր՝
• ստուգել և կատարելագործել ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները,
• կազմակերպել և իրականացնել ճառագայթային մոնիթորինգ՝ ՀԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտում (ՆՊՄԻ գոտի) և ՀԱԷԿ-ին հարակից 5-10 կմ շառավղով շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում (ՇՊՄՊ գոտի),
 
• ճշգրտել երթուղիները և ստուգել ռադիոկապը՝ երթուղիներում հուսալի կապն ապահովելու նպատակով,
• ճշտել և գործնականորեն փորձարկել ՆԳՆ ՓԾ անձնակազմի կողմից իրականացվող ճառագայթային մոնիտորինգի տվյալների ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ փոխանցման գործընթացը:
 
• բարձրացնել ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի և արձագանքման խմբերի համագործակցության մակարդակը:
Ուսումնավարժության շրջանականերում իրականացվել է ազդարարում և հավաք: Գործարկվել են առաջին ուրվագծի վթարային սնուցման երկու համակարգերը:
 
Ճառագայթային մոնիտորինգի խմբերի կողմից (5 հիմնական և 10 պահեստային խումբ` յուրաքանչյուրում 3 մարդ) իրականացվել են ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գամմա ճառագայթման դոզայի հզորության պարբերական չափումներ Երևանում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: ՀԱԷԿ-ի հարակից ՇՊՄՊ գոտում ծավալվել են անձնակազմի սանիտարական և տեխնիկայի հատուկ մշակման կետեր:
 
Իրականացվել են ՆՊՄԻ գոտու շրջափակման և հսկման միջոցառումներ. ծավալվել են անցակետեր, իրականացվել է պարագծի և կարևոր օբյեկտների պարեկավորում:
 
ՀԱԷԿ-ի հարակից ՆՊՄԳ իրականացվել է տարհանման և պլանով նախատեսված այլ միջոցառումներ:
Ավարտին ուսումնավարժության մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները և մասնակցել քննարկումների: Ամփոփելով արդյունքները՝ ուսունավարժության ղեկավար, ԲՊԱՌՆ վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․Մարտիրոսյանը մատնանշեց ուսումնավարժանքի կազմակերպման և անցկացման ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև թերությունները, որոնց լուծման ուղղությամբ տրվեց կոնկրետ հանձնարարականներ:
 
Նշենք, որ ուսումնավարժությանը ներգրավված անձնակազմի հետ սույն թվականի հոկտեմբերի 19-ին անցկացվել է նաև հրահանգչամեթոդական պարապմունք՝ ներկայացվել է տակտիկական առաջադրանքը, ճառագայթային աղտոտվածության գոտում աշխատելու կարգը, ճառագայթային հետախուզության սարքերի գործնական կիրառումը, ճշգրտվել են մոնիտորինգ իրականացնող խմբերի երթուղիները, խմբերի անձնակազմը, կցված տրանսպորտային միջոցները, անձնակազմի ազդարարման կարգը:

  • Կիսվել: