կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկաձոր գյուղում «Vaz» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Հայկաձոր գյուղում «Vaz» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 13-ին, ժամը 02:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:35-ին: Հայկաձոր գյուղի վերջնամասում այրվել է «Vaz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1970 թ.):

  • Կիսվել: