հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկ Սուքիասյանն ազատվեց զինվորական ծառայությունից

Հայկ Սուքիասյանն ազատվեց զինվորական ծառայությունից

Կառավարության որոշմամբ՝ Հայկ Տիգրանի Սուքիասյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

Հայկ Սուքիասյանի նվաճումներն են`

2013 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։

2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած «XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera» մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,

2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:

2017թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` Trío fundación Mahou San Miguel և Cuarteto Mendelssohn BP, որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում:

 

  • Կիսվել: