կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկ Մարությանը պարզաբանեց, թե ինչու են իր երեխաները Չեխիայի քաղաքացի, այլ ոչ Հայաստանի

Հայկ Մարությանը պարզաբանեց, թե ինչու են իր երեխաները Չեխիայի քաղաքացի, այլ ոչ Հայաստանի

Երեւանի նախկին քաղաքապետ, ՛՛Ազգային առաջընթաց՛՛ կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր Աջափնյակում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու են իր երեխաները Չեխիայի քաղաքացի, այլ ոչ Հայաստանի:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա տեխնիկական հարց է, եւ տեխնիկան հետեւյալն է. ԵՄ անձնագիրը տալիս է մի շարք առավելություններ՝ ճամփորդելու ժամանակ, ուսման ժամանակ: Եթե երեխայի մոտ ցանկություն լինի ուսումը շարունակել Հայաստանում, այնուհետեւ վերադառնալ Հայաստան, այդ ուսումը կլինի անվճար, իսկ եթե Հայաստանի անձնագրով ես, այդ ուսումը բավականին թանկ է, եւ շատերն իրենց դա չեն կարող թույլ տալ՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացի չլինելը թույլ է տալիս չծառայել Հայաստանի բանակում, Հայկ Մարությանն ասաց. ՛՛Երբ իրենք կդառնան 18 տարեկան, իրենց որոշումը կկայացնեն՝ ծառայել ՀՀ բնակում, թե ոչ: Իմ մեծ տղան արդեն 13-14 տարեկանից հաճախում է հատուկ ջոկատ, որը պատրաստում է բոլոր զինվորական հմտություններին: Ինքը հիանալի տիրապետում է այդ բոլորին: Շատ լավ կլինի, որ բոլորս, նաեւ մեծահասակները մասնակցեն այդպիսի բաների՛՛:

 

  • Կիսվել: