շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայկ Մարությանը հորդորում է՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները

Հայկ Մարությանը հորդորում է՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

"Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։ Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու":

  • Կիսվել: