շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես ստոպ եմ տվել Մաշտոցի պուրակի մասով Տարոն Մարգարյանի որոշումը. Մարության

Ես ստոպ եմ տվել Մաշտոցի պուրակի մասով Տարոն Մարգարյանի որոշումը. Մարության

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իր՝ քաղաքապետ դարձած օրվանից իր կողմից ամեն քայլ ուղղված է եղել Երևանը տարբեր տիպի անօրինական շինություններից ազատելուն և ավելի կանաչ դարձնելուն:

՛՛Այդպես է եղել ու շարունակվելու է մինչև վերջ, քանի որ ես այդպես եմ մտածում, գտնում եմ, որ Երևանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է՛՛-նշեց նա՝ հավելելով, որ այս ընթացքում շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ:

Քաղաքապետն անդրադարձավ Մաշտոցի պուրակի հարցին և ասաց, որ ինքը պայքարել ու պայքարում է ամեն պուրակի համար. ՛՛Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, ու այդ հաղթանակներն իմ՝ քաղաքապետ դառնալուց հետո առաջ եմ տանում ու ամրագրում՛՛:

Մարությանի խոսքով՝ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, չկառուցվեցին հանրային ճնշման արդյունքում:

Նա նշեց, որ 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչ այդ 386 քռ/մ վարձակալությունը դառնում է 1048 քռ/մ վարձակալություն՝ մինչև 2040 թվականի դեկտեմբեր:

Մարությանն ասաց. ՛՛Երբ հեղափոխությունից հետո քաղաքային նոր իշխանությունը գալիս է, քիչ-քիչ այդ բաները դուրս են գալիս: Առաջինը դուրս եկավ Օպերայի տարածքի պրոբլեմը: «Ռիչ գարդեն սրճարանը», որն առնչվում էր Սամվել Ալեքսանյանի անվան հետ, այն պետք է գրանցվեր կադաստրում, սակայն ես հասցրել եմ ստոպ տալ պրոցեսը: Նույնն արել եմ նաև Մաշտոցի պուրակի մասով, որտեղ Տարոն Մարգարյանի որոշումը չեղյալ եմ համարել:

Մենք նաև պայմանավորվել ենք, որ 277 և 17 քռ/մ սեփական գույքը պետք է քանդվի, վերացվի սեփականությունը: Դրա տեղը նույն տարածքում տալիս ենք կառուցապատման իրավունքով վարձակալություն՛՛:

Քաղաքապետը բացատրեց. ՛՛Դա նշանակում է, որ կառուցվող գույքը համայնքային գույք է, գույքի տերը համայնքն է: Նա այս տարիների ընթացքում կօգտագործի դա, ինչից հետո այն կդառնա համայնքի գույքը՛՛:

Ըստ նրա՝ այդ ժամանակ կորոշեն՝ քանդում են, կանաչապատում, թե՞ տալիս վարձակալության: ՛՛Այդ ժամանակ որոշումը կկայացվի այդ ժամանակվա իշխանությունների կողմից՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: