չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայկ Հարությունյանը շատ լավ մարդ էր. Լևոն Երանոսյան

Հայկ Հարությունյանը շատ լավ մարդ էր. Լևոն Երանոսյան

Էլի չեմ ընդունում մեղադրանքը: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը` անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին, Երանոսյանը հայտնեց, որ հավատում է, որ Հարությունյանն ինքնասպան է եղել:

«Շատ լավ մարդ էր, շատ լավ գեներալ»,-ասաց Լևոն Երանոսյանը:

Հարցին, թե իր կարծիքով ինչու է աշխատանքից ազատվել Վալերիյ Օսիպյանը, Երանոսյանը պատասխանեց. «Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ հետևում»:

  • Կիսվել: