հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայէկոնոմբանկի եւ Telcell-ի 15-ամյա համագործակցությունն ամրագրվեց նոր համաձայնագրի կնքմամբ

Հայէկոնոմբանկի եւ Telcell-ի 15-ամյա համագործակցությունն ամրագրվեց նոր համաձայնագրի կնքմամբ

Telcell-ը եւ Հայէկոնոմբանկը խորացնում են գործընկերային հարաբերությունները եւ առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը՝ խթանելու անկանխիկ գործառնությունները, ապահովելու տրամադրվող ծառայությունների անվտանգությունը՝ միաժամանակ ապահովելով ֆինանսական ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար:

Telcell տերմինալների միջոցով Հայէկոնոմբանկի բանկային հաշվին համալրած գումարն անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։

«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված բանկի եւ վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշված է կողմերի համատեղ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: