չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայազգի պրոֆեսորները միջազգային գիտաժողովի գործընկերներին առաջարկել են կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարելու մի քանի տարբերակ

Հայազգի պրոֆեսորները միջազգային գիտաժողովի գործընկերներին առաջարկել են կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարելու մի քանի տարբերակ

Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈւՆԻԹՎԻՆ ցանցն արդեն երկրորդ անգամ կազմակերպել է հեռահար միջազգային գիտաժողովը՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին:

Գիտաժողովը կազմակերպվել է ցանցը համակարգող Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը։

Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, միջտարածաշրջանայի ցանցի կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական մասնագիտությունների գծով կոորդինատոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը նշեց, որ գիտաժողովին մասնակցել են 9 երկրի գիտնականներ և պրակտիկ բժիշկներ՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տարբերակները։

 
 

Նրա խոսքով՝ քննարկման պլատֆորմ է հանդիսացել ամերիկյան ամսագրերից մեկում իրենց հեղինակած տեսություններից մեկի հրապարակումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես է կենդանի բջիջը պայքարում գերթույլ ֆիզիական և քիմիական ազդակների դեմ։

«Այդ տեսությունով մենք Հայաստանում կազմակերպել ենք մոտ 14 միջազգային գիտաժողով, մեր այդ տեսությունն արդեն Ամերիկայի և արտասահմանյան դասագրքերում տեղ է գտել», - ասաց պրոֆեսոր Հայրապետյանը։

Ժողովի ժամանակ քննարկվել են, թե ինչպես կարելի է տեսությունը կիրառել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Օտարերկրյա գործընկերները խորհուրդներ են հարցրել ու փոխանակվել մտքերով։

 

«Առաջարկել եք կիրառել մի քանի մեթոդ, նախ՝ հիվանդի սենյակում առնվազն քսաներեք աստիճանից ցածր չլինի, երկրորդ՝ հարկավոր է կիրառել մագնիտոթերապիայի մեթոդը։ Մագնիտը ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը», - ասաց նա։

Վերջինս ընդգծեց, որ հանդիպումները կլինեն շարունակական ու կանցկացվեն ամեն ուրբաթ։ Հայրապետյանը նշեց, որ հրավերներ են ուղարկվել նաև ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, առողջապահության նախարարությանը, բուհերին և այլն, մինչդեռ Հայաստանից գիտաժողովին միայն ոլորտի երկու ներկայացուցիչ է մասնակցել։

«Դժբախտաբար Հայաստանից մեզ չեն դիմում», - ասաց Հայրապետյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում գիտության հանդեպ արհամարհական վերաբերմունք կա։

  • Կիսվել: