երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
FlyOne Armenia-ն հայտնվել է Forbes հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում

FlyOne Armenia-ն հայտնվել է Forbes հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում

Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է Forbes հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում, որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։ Վարկանիշային աղյուսակում FlyOne Armenia-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ինչպես հաղորդում է «Արարատնյուզը»՝ ռուսաստանյան Forbes-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն Aviasales ընկերության հետ համատեղ։

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից 14-ը՝ ռուսաստանյան, մնացածն՝ արտերկրի։ Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ազգային ավիափոխադրողը՝ «Աերոֆլոտը», երկրորդ և երրորդ հորիզոնականներում են S7 և «Ազիմուտ» ընկերությունները։ FlyOne Armenia-ն հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում շուրջ 20 ուղղություններով և 2023թ․ առաջին 9 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետության 79-րդ հարկատուն է։

  • Կիսվել: