երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը

Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը

Այսօր՝ մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը:

Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը:

  • Կիսվել: