կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը փոքր և աղքատ երկիր է, բայց մենք ունենք հարուստ անցյալ և մեծ պոտենցիալ. Նուբար Աֆեյան

Հայաստանը փոքր և աղքատ երկիր է, բայց մենք ունենք հարուստ անցյալ և մեծ պոտենցիալ. Նուբար Աֆեյան

Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կարող են բարեփոխվել և էապես զարգանալ բլոկչեյնի շնորհիվ: Այս մասին բլոկչեյն միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

նշեց, որ ինքը կողմ է բլոկչեյն տեխնոլոգիաների խթանմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունն ու գյուղատնտեսությունը: Նա համոզմունք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում բլոկչեյնը կարևոր գործիք է.«Ինչպե՞ս հասնել նրան, որպեսզի բնակչության կարիքավոր շերտերը դրամական օգնություն ստանան, սակայն այդ գործընթացը մաքսիմալ թափանցիկ լինի: Ինչպե՞ս հասնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման: Բլոկչեյնը կարող է այդ հարցում կարևոր դեր ունենալ: Բլոկչեյնը կարող է օգտագործվել նաև կառավարությունների կողմից՝ ֆինանսական չարաշահումերի մակարդակը նվազեցնելու համար»: 

Անդրադառնալով «Ավրորա» ֆորումին, Նուբար Աֆեյանն ասաց, որ դրա գաղափարն այն է, որպեսզի տարբեր մոտեցումներ և նորարարական ուղղություններ տրամադրի, բլոկչեյն տեխնոլոգիաներն այդ ծրագրի մի մասն են. «Մենք Հայաստանը դիրքավորում ենք որպես ապագային միտված բազմախոստում երկիր։ Չնայած Հայաստանը փոքր և աղքատ երկիր է, մենք հարուստ անցյալ, ուստի և մեծ պոտենցիալ ունենք: Հաճախ խոսվում է այն մասին, որ Հայաստանի ուժը նրա Սփյուռքի մեջ է, բայց այդպես չէ։ Մեր ուժը Սփյուռքի և Հայաստանի կապի մեջ է, առանց կապի առկայության Սփյուռքը ինքնին ուժ լինել չի կարող»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: