ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին

Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:

Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: