շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանը CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին մասնակցել է միասնական տաղավարով

Հայաստանը CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին մասնակցել է միասնական տաղավարով

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանը հոկտեմբերի 28-30-ը միասնական ազգային տաղավարով մասնակցել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին։
 
CPHI-ն հանդիսանում է դեղագործական արդյունաբերության և բժշկական բաղադրիչների համաշխարհային խոշոր հաղորդակցման հարթակ, որն ապահովում է գիտելիքի փոխանակում, նորարարական լուծումների ներկայացում և միջազգային գործընկերությունների ձևավորում։
 
Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հայ արտադրողներին ներկայացնելու իրենց արտադրանքը լայնածավալ միջազգային լսարանի առջև, հաստատելու նոր բիզնես կապեր և քննարկելու արտահանման զարգացման հնարավորություններ՝ գործընկերների և գնորդների հետ հանդիպումների ընթացքում։
 
Այս տարի ցուցահանդեսին Հայաստանից ներկայացված է եղել դեղագործական ոլորտի հինգ ընկերություն։
 
Ըստ կազմակերպիչների՝ ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 2400 ցուցադրող ընկերություններ, իսկ այցելուների թիվը կազմել է ավելի քան 62000 մասնակից։

  • Կիսվել: