ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս տարի ավելացել է մոտ 141 տոկոսով. պատգամավորն անդրադարձավ նաև սինթետիկ թմրամիջոցների տարածվածությանը

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս տարի ավելացել է մոտ 141 տոկոսով. պատգամավորն անդրադարձավ նաև սինթետիկ թմրամիջոցների տարածվածությանը

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս տարի ավելացել է մոտ 141 տոկոսով։ Այսօր Ազգային ժողովում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան սարսափեցնող է, որ արդեն կանգնած ենք ազգային անվտանգության սպառնալիքի կենտրոնում:
Խամոյանի տեղեկություններով՝ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմիններն առգրավել են 110 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված 69 կգ-ի դիմաց։
 
Պատգամավորը հատուկ անդրադարձավ նաև սինթետիկ թմրամիջոցների տարածվածությանը։ Ըստ նրա՝ մետամֆետամինը պատրաստվում է ՀՀ-ում գտնվող տարատեսակ նկուղներում։ Նա նշեց, որ վերջերս նման նկուղներից մեկը հայտնաբերվել է։
«Եթե մեր սիրելի ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ այլ նկուղներ կբացահայտվեն»,- հայտարարեց Խամոյանը։
 

  • Կիսվել: